Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Արդյոք այդ գնահատականը պետք է Գասպարյան Օնի՞կը տա

Արդյոք այդ գնահատականը պետք է Գասպարյան Օնի՞կը տա
30.06.2023 | 20:35

Վերջերս Գասպարյան Օնիկը հայտարարություն էր տարածել, որում արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի ԱԺ քննիչ հանձնաժողովում արած հայտարարություններին:

Ինչ-որ իմաստով հասկանալի է, որ Փաշինյան Նիկոլի գործունեությանն անհրաժեշտ է գնահատական տալ:

Սակայն, արդյոք այդ գնահատականը պետք է Գասպարյան Օնի՞կը տա:

Ավելի լավ չէ՞, որ վերջինս կուտակված էներգիան ուղղի դեպի ՀՀ վարչական դատարան և ՌԴ Մոսկվայի մարզի Կոլոմնա բնակավայր, որտեղ արտադրում են իր սիրած «Իսկանդեր»-ները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3148

Մեկնաբանություններ